04.12.2020|
15:25
ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայուն և խաղաղ լուծմանը հասնելու համար», - հինգշաբթի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը: